«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով ներկայումս հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում», հայտարարել է կատալոնական ակումբ վերադառնալու իր մտադրության մասին։
«Ես կցանկանայի վերադառնալ «Բարսելոնա», սա իմ տունն է, բայց չգիտեմ՝ ինչ դեր կխաղամ ակումբում։ Մարզիչ, սպորտային տնօրեն կամ նման բան։ Ամեն դեպքում, ստիպված եմ լինելու սովորել, քանի որ ինձ դեռ ֆուտբոլիստ եմ զգում»,- լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է sport-ը: