Ժորժինյոն կարող է տեղափոխվել Իսպանիա

«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։

Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, Իտալացի գործակալ Ժոաո Սանտոսն այս պահին գտնվում է Կատալոնիայի մայրաքաղաքում, որտեղ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ՝ իր ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ, ով ցանկանում է հեռանալ Անգլիայից։

30-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ 

Անցած ամառ «Բարսելոնան» պայմանագիր է կնքել Մարկոս ​​Ալոնսոյի և Անդրեաս Քրիստենսենի հետ, ովքեր լոնդոնյան ակումբից հեռացել են անվճար տրանսֆերներով: