«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Պրեմիեր լիգայի «Էվերթոնի» նկատմամբ տոնած կամային հաղթանակի (1:2) մասին:
«Ես իսկապես երջանիկ եմ: «Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողած գոլից հետո կարողացավ շրջել հանդիպումը։ Սա թիմին ինքնավստահություն կտա: Մենք պետք է կենտրոնացած լինենք և հավատարիմ մնանք ծրագրին: Դժբախտ իրավիճակը կարող է փոխել խաղը, բայց չի կարող փոխել պլանը», – մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն: