Կակա. «Էրլինգ Հոլանդը կարծես խաղում է երեխաների դեմ»

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կական խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին:

«Անհավանական է այն, ինչ նա անում է: Հոլանդը խաղադաշտում ասես երեխաների դեմ է խաղում: Այո, կարծում եմ, որ Էրլինգը կարող է գերազանցել բոլոր հնարավոր ռեկորդները,- մեջբերում է beIN Sports-ը։

Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում անցկացրած 12 խաղում խփել է 20 գոլ։