Յուրգեն Կլոպը խոսել է Տրենդ Ալեքսանդր-Առնոլդի վնասվածքի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի վնասվածքի մասին։

«Առնոլդը վնասել է կոճը, լավ չէ,  չափազանց շատ ցավեր ուներ: Ոտքը անմիջապես սկսեց ուռել, ուստի մենք պետք է բուժզննում անցկացնենք»,- Կլոպի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։