Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելլին ամռանը կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է SPORT-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը անձամբ է մերժել «Մանչեսթեր Յունայթեդին», և չի ցանկացել տեղափոխվել Անգլիա:
Ընթացիկ մրցաշրջանում Մանուել Լոկատելլին անցկացրել է 6 հանդիպում, որոնցում ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։