«Յուվենտուսի» ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելլին ամռանը կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է SPORT-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը անձամբ է մերժել «Մանչեսթեր Յունայթեդին», և չի ցանկացել տեղափոխվել Անգլիա:

Ընթացիկ մրցաշրջանում Մանուել Լոկատելլին անցկացրել է 6 հանդիպում, որոնցում ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։