«Պարի Սեն Ժերմենը» հարձակման գիծն ուժեղացնելու օպտիմալ տարբերակ է գտել

«Պարի Սեն Ժերմենը» բանակցություններ է վարում «Սասուոլոյի» հետ հարձակվող Ջանլուկա Սկամակայի տրանսֆերի շուրջ՝ այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները Իտալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի համար ձմռանը կառաջարկեն 35 միլիոն եվրո գումարած բոնուսներ։

«Սասուոլոն» ցանկանում է հարձակվողի համար ստանալ 50 միլիոն եվրո։

2021/22 մրցաշրջանում Սկամական դարձավ «Սասուոլոյի» լավագույն ռմբարկուն Ա Սերիայում՝ 36 խաղում դառնալով 16 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։