Թոնի Կրոսը կարող է ավարտել կարիերան

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թոնի Կրոսը մրցաշրջանի ավարտից հետո կարող է ավարտել կարիերան, հաղորդում է sport պարբերականը:

32-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ենթադրում են, որ ֆուտբոլիստը ցանկանում է ավարտել իր կարիերան:

Թոնի Կրոսը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2014թ-ին, անցկացնելով ավելի քան 230 հանդիպում: