Մյունխենի «Բավարիան» չի պատրաստվում հեռացնել Յուլիան Նագելսմանին

Մյունխենի «Բավարիան» ներկայումս չի դիտարկում գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հրաժարականի հարցը, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը գոհ չէ թիմում տիրող իրավիճակից։ Միաժամանակ ղեկավարությունը չի հավատում, որ ամեն ինչում մարզիչն է մեղավոր։ 

Հարկե է նշել, որ Գերմանիայի առաջնության վերջին չորս հանդիպումներում «Բավարիային» չի հաջողվել ոչ մի հաղթանակ տոնել։