Ռամի Բենսեբաինին կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Մենխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Ռամի Բենսեբաինիի ծառայություներով, այդ մասին հաղորդում է sport-ը:

«Յուվենտուսը» ցանկանում է 27-ամյա ֆուտբոլիստին գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Թուրինյան ակումբը նախատեսում է Ռամի Բենսեբաինի համար վճարել ավելի ցածր գին, քանի, որ ներկայիս թիմի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի վերջը: