Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատցինը խոսել է մարզիկների մոբիլիզացիայի մասին:
«Մարզիկները առավելագոըյնս մոբիլիզացված են։ Մեր մարզիկները հայրենասերներ են, և սատարում են նախագահին.
Սպորտային աշխարհը մեկ ընտանիք է, մենք պետության կողքին ենք։
Այնուամենայնիվ, համակարգը կշարունակի ակտիվ զարգանալ՝ չնայած ստեղծված իրավիճակին»,- պաշտոնյայի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք էր հայտարարել: