Տոնի Կրոս. «Բրազիլիան ֆավորիտ է Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականը ֆավորիտ է աշխարհի առաջնությունում:

«Կարծում եմ, որ նրանք շատ լավն են: Բրազիլիան այս պահին հաղթում է իր բոլոր մրցակիցներին, եթե նայեք վերջին արդյունքներին ապա կհամոզվեք»։- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում SportBild-ը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում։