Լիոնել Մեսսին չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

«Պարի Սեն Ժերմենի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Միկել Բլասկեսը։

Ֆուտբոլիստը ՊՍԺ-ին է միացել 2021 թվականի օգոստոսին «Բարսելոնայից» անվճար հեռանալուց հետո: Այս մրցաշրջանում հարձակվողը ֆրանսիական թիմի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Լիոնել Մեսսիի պայմանագիրը փարիզեցիների հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը: