«Ռոմայի» հարձակվող Տեմմի Աբրահամը կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա։ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, հայտնում է Corriere dello Sport-ը:
«Արսենալը» նույնպես կարող է ձեռք բերել նրան առաջիկա ձմռանը: Անձամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստը, դեմ չէ վերադառնալ Պրեմիեր Լիգա։
Աբրահամը «Չելսիի» սան է։ Նա «Ռոմա» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը 40 միլիոն եվրոյի դիմաց և պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: