«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին խոստովանել է, որ ելնելով «Նապոլիի» նկատմամբ հարդանքից, որի կազմում նախկինում հանդես է եկել, կհրաժարվի «Յուվենտուս» տեղափոխվելուց։
«Իտալական որոշ թիմերից առաջարկներ ունեի: Ալլեգրին ցանկանում էր ինձ հետ պայմանագիր կնքել:
Նա այդպես ասաց, բայց ես չեմ կարողանա կրել «Յուվենտուսի» մարզաշապիկը «Նապոլիի» նկատմամբ հարգանքից ելնելով»,- Կուլիբալիի խոսքերն է մեջբերում CorSera-ն։
31-ամյա Կուլիբալին «Նապոլիի» խաղացող է եղել 2014-ից 2022 թվականներին: