Հայտնի է Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչների քառյակը

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է։

Լրագրող Տանկրեդի Պալմիերին իր Twitter-ում հայտնում է, որ Ալեգրին տարեկան 9 մլն եվրո է վաստակում։

Աշխատավարձի չափով երկրորդ տեղում է Ժոզե Մոուրինյոն ով վաստակոււմ է 7 միլիոն եվրո:

Նրան հաջորդում են Սիմոնե Ինձագին (Ինտեր)՝ 4 մլն եվրո, և Ստեֆանո Պիոլին (Միլան)՝ 3,5 մլն եվրո: