Գարեթ Սաութգեյթը կարող է լքել հավաքականը

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կարող է հեռանալ հավաքականից 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնության ավարտից հետո, հայտնում է The Telegraph-ը:

Սաութգեյթի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Աշխատավարձը կազմում է տարեկան մոտ 5 մլն ֆունտ։

Անգլիան Աշխարհի Առաջնությունում կխաղա Իրանի, Ուելսի և ԱՄՆ-ի հետ նույն խմբում։