Հարի Մագուայրը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ ակումբ

«Չելսին» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրով։

Ինչպես հայտնում է Sportsmail-ը, լոնդոնյան ակումբը ձմռանը հարցում կուղարկի «Մանչեսթեր Յունայթեդին»՝ անգլիացի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության վերաբերյալ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 38 միլիոն եվրո: