Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է Ազգերի Լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրում Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակը (2-0):
«Դանիան անցկացրեց մրցաշարի իր լավագույն հանդիպումը։ Մենք վերահսկում էինք խաղը։
Այո, մրցակցին թույլ տվեցինք մի քանի վտանգավոր պահեր ստեղծել, բայց Ֆրանսիայի դեմ խաղում այլ կերպ անհնար է:
Մեր թիմը ցուցադրեց սդիտարժան ֆուտբոլ, մենք հիանալի տեսք ունեինք»,- ասել է Էրիկսենը: