«Ինտերի» պաշտպան Ալեսանդրե Բաստոնին կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Ըստ պարբերականի՝ լոնդոնյան ակումբը մտադիր է շահավետ առաջարկ անել «Ինտերին», իսկ «ներաձուրիները» դիտարկում են պաշտպանի տրանսֆերը վաճառելու տարբերակը՝ ակումբի ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով:
Ավելի վաղ հաղորդվում էր 23-ամյա իտալացու նկատմամբ «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին։