Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին վերլուծել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ինտերի» դեմ հանդիպումը (1-0):
Հիշեցնենք, որ հանդիպման 90-րդ րոպեին եզրային փոխանցումից հետո գնդակը դիպել էր «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսի ձեռքին, սակայն մրցավարը որոշել է չնշանակել 11-մետրանոց հարված:
«Ես զայրացած եմ, քանի որ սա անարդարություն էր, որի հետ մենք պետք է համակերպվենք: Մենք շատ լուրջ պարտություն կրեցինք և հիմա շատ տհաճ իրավիճակում ենք: Առջևում երեք եզրափակիչ է լինելու՝:
Մրցավարը պետք է բացատրություն տա, քանի որ ես կարծում եմ՝ նա սխալ որոշում է կայացրել: Մրցավարները կարևոր դեր ունեն ֆուտբոլում նրանք պետք է բացատրեն իրենց որոշումները, բայց նա չցանկացավ խոսել ինձ հետ:
Մրցակիցը շատ լավ էր պաշտպանվում: Ինձ անհանգստացնում է այս պարտությունը, իրավիճակը ծանր է»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն: