Բիլբաոյի «Ատլետիկի» կենտրոնական պաշտպան Ինյիգո Մարտինեսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Diario Sport-ը։
Հնարավոր տրանսֆերի մանրամասները չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն «Ատլետիկում» հանդես է գալիս 2018 թվականից:
2021/22 մրցաշրջանում Մարտինեսը Բիլբաոյի «Ատլետիկի» կազմում մասնակցել է 33 խաղի ու խփել 3 գոլ։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է ընդամենը 2 հանդիպման: