«Ատլետիկոն» հստակ դիրքորոշում ունի Դիեգո Սիմեոնեի վերաբերյալ

«Ատլետիկոն» մտադիր չէ վատ արդյունքների պատճառով պաշտոնանկ անել Դիեգո Սիմեոնեին, տեղեկացնում է AS-ը։

Մադրիդցիներն այժմ 8 միավորով հետ են մնում Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարից՝ Մադրիդի «Ռեալից», իսկ Չեմպիոնների Լիգայի գոտուց՝ 3 միավորով։

Չնայած որոշ ԶԼՄ-ներ ​​հայտնում են, որ ակումբում Սիմեոնեի մարզչական ցիկլը մոտենում է ավարտին, «Ատլետիկոյում» հասկանում են, որ նրա պաշտոնանկությունը չի քննարկվում. արգենտինացին այժմ ունի նույն վստահությունը, ինչ մրցաշրջանի սկզբում: Բացի այդ, Սիմեոնեն իրավիճակը շրջելու մեծ փորձ ունի: