Ռոնալդինյո. «Բարսելոնան» ունի ամեն ինչ՝ իր բարձունքին վերադառնալու համար»

«Բարսելոնայի» նախկին եզրային Ռոնալդինյոն խոսել է Չավիի գլխավորությամբ նոր մրցաշրջանում կատալոնացիների առաջընթացի մասին:

«Բարսելոնան» անցումային փուլ է ապրում, շատ փոփոխությունների շրջան է, և մի քանի ֆուտբոլիստ (Մեսսիից հետո) վերադարձել էին (նկատի ունի Դանի Ալվեսին): Հուսով եմ՝ նրանց մոտ ամեն ինչ լավ կլինի, նրանք ունեն լավ մարզիչ և երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ։ «Բարսան» ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի վերադառնա իր բարձունքին»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում 16 միավորով 2-րդն է՝ 2 միավորով զիջելով առաջատար Մադրիդի «Ռեալին»: