«Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են Յուլիան Նագելսմանի աշխատանքից

«Բավարիայի» որոշ ֆուտբոլիստներ դժգոհ են գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի աշխատանքից, հայտնում է Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ մի քանի ֆուտբոլիստներ, որոնց անունները չեն նշվում կասկածում են 35-ամյա մասնագետի մարտավարական որոշումների արդյունավետության վրա։

Ֆուտբոլիստները կարծում են, որ Յուլիանը չի կարողանում բեկել անհաջող խաղերի ընթացքը, կայացնել արդյունավետ որոշումներ և կառավարել թիմի հանդերձարանը: