Չեմպիոնների Լիգայի չորրրորդ տորի «Շախտյորի» հետ հանդիպումից հետո (1:1) Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին հարցրել են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ հնարավոր տրանսֆերի մասին առաջիկա ձմռանը:
«Եկեք լուրջ լինենք, խնդրում եմ։ Դուք համարձակ եք այդ մասին ինձ հարցնելու համար, բայց ես պարտավոր չեմ պատասխանել»,- ասել է Անչելոտին Canal+-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Մբապեի հարաբերությունները ՊՍԺ-ի ղեկավարության հետ լարվել են: Նշվում է, աև որ Կիլիանը ցանկանում է ձմռանը հեռանալ փարիզյան ակումբից։