«Բարսելոնան» ցանկանում է թիմ հրավիրել Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է անգլիական «Լեսթերի» բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի ծառայություններով, հայտնում է Diario Sport-ը:

«Կապտանռնագույնները» 25-ամյա կիսապաշտպանին դիտարկում են որպես թիմի հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի պոտենցյալ փոխարինողի:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Տիլեմանսի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ և բելգիացին հրաժարվել է երկարաձգել այն: