Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժիրայր Շաղոյանը, Սոֆիայի ԲԿՄԱ-ի շարքերը համալրելուց հետո գրառում է կատարել իր Ինստագրամի էջում։
«Շատ ուրախ եմ «ԲԿՄԱ Սոֆիային» միանալու համար, որը Բուլղիարիայի ամենատիտղոսակիր ակումբն է ու լորջ հավակնություններ ունի։
Կանեմ ամեն հնարավորը, որպեսզի թիմին օգնեմ նոր բարձրունքների հասնել»,- գրել է Շաղոյանը։
Հավելենք, որ Շաղոյանը բուլղարական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։