«Միլանի» տպավորիչ վիճակագրությունը Ա Սերիայում

Երեկ Ա Սերիայի 6-րդ տուրի խաղում «Միլանը» հաղթեց «Սամպդորիային» (2:1)։

Միլանյան ակումբը Իտալիայի առաջնությունում իր անպարտելի շարքը հասցրեց 22 հանդիպման։

Վերջին անգամ գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի ղեկավարած թիմը պարտվել է հունվարի 17-ին՝ «Սպեցիայի» դեմ խաղում (1:2):

Այդ ժամանակվանից ի վեր «Միլանը» տարել է 15 հաղթանակ և խաղացել 7 ոչ-ոքի: