Ժիրայր Շաղոյան. «Շատ ուրախ եմ Սոֆիայի ԲԿՄԱ-ին միանալու համար»

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժիրայր Շաղոյանը, Սոֆիայի ԲԿՄԱ-ի շարքերը համալրելուց հետո գրառում է կատարել իր Ինստագրամի էջում։

«Շատ ուրախ եմ «ԲԿՄԱ Սոֆիային» միանալու համար, որը Բուլղիարիայի ամենատիտղոսակիր ակումբն է ու լորջ հավակնություններ ունի։

Կանեմ ամեն հնարավորը, որպեսզի թիմին օգնեմ նոր բարձրունքների հասնել»,- գրել է Շաղոյանը։

Հավելենք, որ Շաղոյանը բուլղարական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։