«Բոլոնիայի» ղեկավարությունը կողմնորոշվել է թիմի նոր գլխավոր մարզչի հարցում. այդ պաշտոնը կզբաղեցնի Տիագո Մոտտան, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Իտալացի մասնագետը պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականը ժամկետով։ Մոտտայի աշխատավարձը կկազմի տարեկան 1 մլն եվրո։
Երիտասարդ մարզչի մարզած վերջին ակումբը «Սպեցիան» էր, որտեղից նա հեռացել է 2022 թվականի հունիսին։