Չավին Գրիզմանի ապագայի մասին. «Այդ հարցը պետք է տալ Սիմեոնեին»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չի պատասխանել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ապագային վերաբերող հարցին:

Գրիզմանն վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում», չնայած, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային»:

«Գրիզմանի ապագա՞ն: Այդ հարցը պետք է տալ Սիմեոնեին: Մենք երբեք չենք քննարկել իրավիճակը Գրիզմանի հետ։ Ես շատ բան չեմ կարող ասել»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն: