Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չի պատասխանել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ապագային վերաբերող հարցին:
Գրիզմանն վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում», չնայած, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային»:
«Գրիզմանի ապագա՞ն: Այդ հարցը պետք է տալ Սիմեոնեին: Մենք երբեք չենք քննարկել իրավիճակը Գրիզմանի հետ։ Ես շատ բան չեմ կարող ասել»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն: