Հայտնի է Ա Սերիայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Իտալիայի առաջնության օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։

Օգոստոսին Խվիչա Կվարացխելիան, ով իր նորամուտն է նշել Իտալիայի առաջնությունում, «Նապոլիի» կազմում անցկացրել է չորս հանդիպում, որոնցում խփել է երեք գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում։

21-ամյա Կվարացխելիան «Նապոլիին» է միացել այս ամառ: