Անտոնիո Կասանո. «Բավարիան» շատ ուժեղ է, պետք չէ քննադատել «Ինտերին»

Իտալացի անվանի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն պաշտպանել է «Ինտերին»:

Միլանյան գրանդը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին 1-ին խաղում սեփական հարկի տակ պարտություն կրեց «Բավարիայից» (0:2):

«Ես այնքան դժգոհություն եմ լսում, այնքան քննադատություն մարզչի և ֆուտբոլիստների հասցեին, բայց «Բավարիան» պարզապես շատ ավելի ուժեղ է, նրանք կարծես այլ սպորտաձևից են»,- TMW-ն է ասել է Կասանոն։ «Այո՛, «Ինտերն» իսկապես խնդիրներ ունի, թիմն այնքան էլ լավ չի խաղում, բայց «Բավարիան» այս պահին լավագույնների եռյակում է: Ինձագին և ֆուտբոլիստներն արեցին այն ամենը, ինչ կարող էին»,- ասել է Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողը: