Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը 300-րդ խաղն անցկացրեց «Լացիոյի» կազմում

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը տպավորիչ նվաճման է հասել:

Եվրոպա Լիգայի՝ «Ֆեյենորդի» դեմ նախօրեին կայացած հանդիպումը 27-ամյա սերբի համար 300-րդն էր թիմի կազմում։ Կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ 70-րդ րոպեին: Հռոմեացիները 4:2 հաշվով հաղթանակ տարան:

Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» գույները պաշտպանում է 2015 թվականի օգոստոսից։ Ընդհանուր առմամբ, նա բոլոր մրցաշարերում «արծիվների» կազմում դարձել է 58 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ։