Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Միխայիլ Մուդրիկը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է CalcioMercato.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստի հետ հավակնում է պայմանագիր կնքել «Արսենալը»: Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը մեծ ներուժ է տեսնում ուկրաինացու մեջ:
Այս մրցաշրջանում Մուդրիկն անցկացրել է 3 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողը դարձել է 1գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ Չեմպիոնների Լիգայի «Լայպցիգի» դեմ խաղում (4:1):