«Բարսելոնան» մտադիր է դատի տալ «Ատլետիկոյին» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ կապված իրավիճակի համար, հայտնում է El Larguero-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը հայց է նախապատրաստում և պնդելու է 31-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար անհապաղ վճարել 40 միլիոն եվրո։
Նշվում է, որ «կապտանռնագույնները» կարծում են, որ հարձակվողն արդեն իսկ մադրիդյան ակումբի լիարժեք ֆուտբոլիստ է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբը հարձակվողին փոխարինման է դուրս բերում միայն 60-րդ րոպեից հետո, որպեսզի «Բարսելոնային» ֆրանսիացու տրանսֆերի համար 40 միլիոն եվրո չվճարի։