Պաշտոնական. Գրեմ Փոթերը «Չելսիի» գլխավոր մարզիչ

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է, որ Գրեմ Փոթերը նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ։Կողմերը 5 տարվա պայմանագիր են կնքել։

Ավելի վաղ Փոթերն աշխատել է «Բրայթոնում»։ Նա թիմի ղեկավարում՝ էր 2019 թվականի մայիսից։ Հաղորդվում էր, որ «Չելսին» որպես փոխհատուցում 10 միլիոն ֆունտ ստեռլինգ կվճարի «Բրայթոնին»։