«Չելսին» հնգամյա պայմանագիր է համաձայնեցրել անգլիացի մասնագետի հետ

47-ամյա մասնագետ Գրեհեմ Փոթերը համաձայնության է եկել «Չելսիի» հետ հնգամյա պայմանագրի կնքման հարցում, Twitter-ում գրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Այս մասին պաշտոնական հայտարարությունը կարվի առաջիկա ժամերին։

Նշվում է, որ Փոթերը լոնդոնյան ակումբի սեփականատիրոջ հիմնական թեկնածուն էր։

Փոթերի նախկին ակումբը «Բրայթոնն» էր, որը նա գլխավորում էր 2019 թվականից։