«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է թիմի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 22-ամյա նորվեգացին քվեարկության արդյունքում առաջ է անցել կիսապաշտպաններ Կևին դե Բրույնեից և Բեռնարդու Սիլվայից։
Օգոստոսին հարձակվողը մանչեսթերյան ակումբի կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 8 խաղում դարձել է 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։