«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Նապոլիի» դեմ խաղից (1:4) հետո պատասխանել է իր ապագայի մասին հարցին:
Մամուլի ասուլիսի ժամանակ գերմանացի մարզչին հարցրել են, թե արդյոք նա մտահոգված է հնարավոր պաշտոնանկության համար Թոմաս Տուխելի հետ կապված իրավիճակից հետո, ով հեռացվել էր «Չելսիից» Զագրեբի «Դինամոյին» պարտվելուց (0:1) հետո:
«Ես այնքան էլ անհանգստացած չեմ: Մենք բավականին հանգիստ սեփականատերեր ունենք, նրանք ակնկալում են, որ այս իրավիճակը ես կհաղթահարեմ, և ոչ թե մեկ ուրիշը»,- պատասխանել է Կլոպը: