«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Չեմպիոնների Լիգայում «Վիկտորիա Պլզենին» հաղթելուց (5:1) հետո կիսվել է մեկնաբանությունով՝ առանձնացնելով հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
«Մենք բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցինք։ Դեմբելեն շատ լավն էր, իսկ Ռոբերտը փոխեց իրավիճակը։ Բաց թողած գոլը մեզ անհանգստացրեց։ Ընդհանուր առմամբ մենք ավելի լավն էինք, արդյունքն էլ դրա ապացույցն է։ Ուսմանը շատ կարևոր է թիմի և ինձ համար, նա հիանալի մարզավիճակում է։ Մենք պետք է օգտվենք նրանից։ Նա ուրախ է և հաճույք է ստանում:
Լևանդովսկին անհագ է: Ես նրան գովաբանելու համար բավականաչափ խոսքեր չունեմ։ Այսօր երեք գոլ, բայց սա դեռ սկիզբն է. ֆանտաստիկ տրանսֆեր», – Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն: