Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Բարսելոնա» – «Վիկտորիա Պլզեն» հանդիպումը։ Այն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 5։1 հաշվով։
«Բարսայի» կազմում երեք գոլ խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողի համար դա 6-րդ հեթ-տրիկն էր Չեմպիոնների Լիգայում։
Միայն երկու ֆուտբոլիստ է ավելի շատ հեթ-տրիկ ձևակերպել մրցաշարում. Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին՝ երկուսն էլ՝ 8-ական: