Ջեյմի Կարագեր. «Ինձ համար մեծ շոկ էր Թոմաս Տուխելի հեռացումը»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը մեկնաբանել է Թոմաս Տուխելի՝ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը

«Դա շոկ էր, քանի որ կարծում էի, որ «Չելսիի» նոր ռեժիմը կտարբերվի Ռոման Աբրամովիչի ռեժիմից: Մի քանի օր առաջ ես ասացի, որ եթե Աբրամովիչը դեռ իշխանության ղեկին լիներ, մենք կանհանգստանայինք Տուխելի [ապագայի] համար։ 

Ամեն ինչ Մոուրինյոյի, Կոնտեի, Անչելոտտիի, այդքան մեծ մարզիչների հետ կատարվածի պատճառով: Այնպես որ, ինձ համար (Տուխելի հեռացումը) մեծ շոկ էր»,- Կարագերին է ցիտում Sky Sports-ը: