Յուրգեն Կլոպ. «Ես դեռևս չեմ հաղթել Նեապոլում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Նապոլիի» դեմ առաջիկա հանդիպման մասին:

«Ես այստեղ դեռևս չեմ հաղթել։ Ո՛չ «Լիվերպուլի», ո՛չ «Բորուսիայի» հետ, բայց հաճախ, երբ խաղում էինք «Նապոլիի» հետ նույն խմբում, հետո հասնում էինք եզրափակիչ։

Ես, ինչպես մեզ մոտ են ասում, «ուշահաս ծաղիկ» եմ: Ինձ ավելի շատ ժամանակ է պետք ինչ-որ բանի հասնելու համար: Երբեմն ինձ պետք է մի քանի փորձ, երբեմն երեք, երբեմն չորս։ «Նապոլիի» դեպքում, հավանաբար, չորս»,- գերմանացի մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: