Էրիկ տեն Հագ. «Ես ցանկանում եմ թիմում պահել նրան»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ապագայի մասին իր կարծիքով։

«Անպայման ուզում եմ թիմում պահել նրան։ «Յունայթեդը» վերահսկում է իրավիճակը: Ես երջանիկ Ռեշֆորդի եմ տեսնում։ Ես տեսնում եմ նրա խաղի որոշ ասպեկտներ, որոնք կարող են բարելավվել: Մենք վերջին երկուսուկես ամիսների ընթացքում շատ քրտնաջան աշխատել ենք նրա հետ տարբեր ասպեկտների ուղղությամբ, և դա իսկապես դուր է գալիս նրան ու Ռեշֆորդը ցանկանում է այն բերել խաղադաշտ: Նա ամեն օր գալիս է ժպիտով»,- Տեն Հագին է ցիտում Goal-ը։

Ռեշֆորդի պայմանագիրը «Յունայթեդի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, սակայն գործարքն ունի ևս մեկ տարով երկարաձգելու օպցիա։