Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայության ղեկավար Խուան Կամիլո Անդրադեն արձագանքել է «Դինամոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկություններին։
«Ակումբի հետաքրքրությո՞ւնը Զախարյանի նկատմամբ. Կներեք, բայց ես նման տեղեկատվություն չեմ տրամադրում»,- ասել է Անդրադեն Sport24-ի թղթակից Անաստասիա Դրագոմիրին տված հարցազրույցում։
Երկուշաբթի օրը իսպանական Sport կայքը հայտնել էր, որ Զախարյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռեալն» ու «Բարսելոնան»։