«Բարսելոնան» պաշտոնապես արձագանքել է Արսեն Զախարյանի հետաքրքրության մասին լուրերին

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունն արձագանքել է այն տեղեկատվությանը, որ «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը գտնվում է կատալոնական ակումբի հետաքրքրությունների տիրույթում։

Մենք չենք մեկնաբանում մամուլում ծավալվող խոսակցությունները, անրադառնում ենք միայն պաշտոնական տեղեկությանը»,- հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 5-ին իսպանական AS հրատարակությունը հայտնել էր, որ «Բարսելոնան» և «Ռեալը» հետևում են Զախարյանի շուրջ սռեղծված իրավիճակին։

Սակայն մինչ այժմ մոսկովյան ակումբը պաշտոնական առաջարկ չի ստացել իսպանական գրանդից։